«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

ԼՂՀ-ն Ադրբեջանին է հանձնել 15-ամյա անչափահասին

ԼՂՀ-ն Ադրբեջանին է հանձնել 15-ամյա անչափահասին
12.09.2014 | 12:20

ԼՂՀ-ն Ադրբեջանին է հանձնել սահմանը հատած անչափահասին, ով ձերբակալվել էր հայ-ադրբեջանական շփման գծում: Այս մասին հաղորդել է ԼՂՀ արտգործնախարարությունը: Հանձնումը կատարվել է Միջազգային Կարմիր խաչի կոմիտեի օժանդակությամբ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին հայ-ադրբեջանական շփման գծում սահմանն անցնելու փորձի ժամանակ Ղարաբաղի զինծառայողների կողմից ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի Ջավիդ Սամիրօղլու Մուզաֆարազադեն (ադրբեջանական կողմի տվյալներով՝ Մամեդով): Սեպտեմբերի 6-ին Միջազգային Կարմիր խաչի կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են վերջինիս և նրանից նամակ փոխանցել նրա հարազատներին: Սեպտեմբերի 9-ին ԼՂՀ-ն հայտարարել է անչափահասին Ադրբեջանին հանձնելու պատրաստակամության մասին: Միր -Բաշիր քաղաքի բնակչի հանձնումը տեղի է ունեցել երեկ՝ սեպտեմբերի 11-ին, ԼՂՀ-Ադրբեջան սահմանին գտնվող Բաշ Քարվենդ գյուղի մերձակայքում:

Դիտվել է՝ 3206

Մեկնաբանություններ